Garage sale
Երևանի նորաձևության հետևորդներն և տարվա լավագույն դիզայներ Ֆաինա Հարությունյանը այս շաբաթ օրը՝ 28.06 ին, ժամը 13:00 Speakeasy Restaurant & Cocktail Bar-ում կկազմակերպեն աննախադեպ Garage Sale, այլ կերպ ասած անձնական իրերի վաճառք: Կլինեն վաճառքի օգտագործված ինչպես նաև բոլորովին նոր նմուշներ անձնական նորաձև և ժամանակակից զգեստապահարաններից, և ինչպես ընդունված է համանման միջոցառումներին գները կլինեն ավելի քան մատչելի: Բաց մի թողեք հնարավորություն ձեռք բերել նորաձև շորեր և պարագաներ: