Սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ում. սահմանադրական փոփոխությունների գործընթացը և առաջարկվող կառավարման համակարգի առանձնահատկություննրը
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. սահմանադրական փոփոխությունների գործընթացը և առաջարկվող կառավարման համակարգի առանձնահատկությունները» խորագրով հանրային քննարկմանը:
Սա հերթական միջոցառումն է` «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից: Նախատեսվող միջոցառումները ներառում են հանրային քննարկումներ, բանավեճեր, մեդիա միջոցառումներ Երևանում և մարզերում: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն, հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ անաչառ կարծիք ձևավորելու և կամքի ազատ արտահայտման հնարավորություն:
Քննարկման նախնական օրակարգը կարող եք տեսնել այստեղ՝ http://www.osf.am/2015/10/constitutional-amendments-in-armenia-the-process-of-constitutional-amendments-and-specific-aspects-of-proposed-governance-system/?lang=am
Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. hոկտեմբերի 26-ը` ժամը 15:00, զանգահարելով 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով` karine@osi.am էլ. հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: