«Ներոն և Սենեկա»
Ռեժիսոր՝
Հակոբ Ղազանչյան
Ներկայացումն այն մասին է, թե ինչպես է հռոմեացի փիլիսոփա Սենեկան իր աշակերտին՝ Հռոմի Ներոն կեսարին մարդասիրություն, ազնվություն, բարեգթություն սովորեցնում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն է ստացվում՝ Ներոնը դառնում է դաժան մարդասպան: Ներոնը իր ուսուցչին՝ Սենեկայինհրավիրում է Հռոմ՝ վարձահատույց լինելու պատրվակով եւ սպանում: Ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կարծիքով, այս պիեսում շոշափվում է ամենահրատապ՝ ժողովրդի, պետության ապագայի հանդեպ մտավորականի ունեցած պատասխանատվության թեման: