100 լապտերիկներ
Նոյեմբերի 24-ին` ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է թվով 8-րդ «100 լապտերիկներ» խորհրդանշական երեկոյին:
Տարեսկզբին մեկնարկած այս լուսաշող նախագիծը Նարեկացի Արվեստի Միության նվիրումն է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին: Ներկայանալով իրենց անաղարտ արվեստով՝ Երևանի և մարզերի տաղանդաշատ հայ մանուկները վկայում են, որ հայ ազգի ստեղծագործ գենն անկոտրում է:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է: