Գրադարանավարի օր( Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարան)
18:00- Գրքային ցուցահանդես-տոնավաճառ
18:00- " Իմ Երևան" գրքային ցուցահանդես( հարթակի վրա)
18:00- Շրջայց գրադարանում և " Էլեկտրոնային գրադարան" ծրագրի ներկայացում
18:30- 19:30- Հ. Շանթ " Մեղք ու խորան" գրքի շնորհանդես
19:30- 20:30- Երիտասարդ գրողներ կողմից ներկայացվող " Մուսաները վարպետի տանը" ( Գրքի պուրակում)
20:30- 21:30- " Իսահակյանը և երաժշտությունը" գրական- երաժշտական երեկո( ՀՀ վաստակավոր արտիստ Գ. Բաղդասարյանի և կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ)
21:30- 22:30- Գրադանավարի տոն
ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար:
«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջև:
Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում. կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ և այլն: