Մոխրոտը
Ռեժիսոր`
Արման Միրիջանյան
Նկարիչ՝
Մերի Արեյան
Կոմպոզիտոր՝
Սվետլանա Ալեքսանյան
Խորեոգրաֆ՝
Նարինե Միրզոյան
Մանկական զվարճալի երաժշտական ներկայացում
Հեղինակ` Շ. Պերրո
Պատմության կենտրոնում մի աղջիկ է, որը ապրում էր իր տանը իր հոր հետ: Սակայն հոր մահից հետո ամեն ինչ փոխվում է: Աղջիկը դառնում է խորթ մոր ու երկու խորթ քույրերի աղախինը: Օրերից մի օր արքայական պալատում կազմակերպվում է շքեղ պարահանդես, որին պիտի մասնակցեն թագավորության բոլոր օրիորդները: Մոխրոտը ևս շատ ոգևորված է, բայց խորթ մայրը նրան հնարավորություն չի տալիս իրենց հետ գնալու: Երբ Մոխրոտը մնում է տանը մենակ, հայտնվում է բարի փերին: Միայն թե կախարդանքը չի կարող երկար տևել, և փախչելիս կոշիկի մոռացած զույգը վճռական դեր է խաղում սիրահարված արքայազնի համար՝Մոխրոտին գտնելու հարցում:
Տոմսերի արժեքը՝ 800 դրամ: