Դասընթաց "Հարցազրույցի Հմտությունների Լավագույն Փորձը"
Նպատակները
- Դարձնել հարցազրույցը արդյունավետ և ուղղորդված,
-Հասկանալ հարցազրույցի անցկացման փուլերը,
-Բացահայտել պահանջվող կոմպետենտություններն ու որակավորումները՝ ներառյալ գիտելիքը, հմտություններն ու ունակությունները,
-Վերլուծել և գնահատել հարցազրույցը,
-Ընտրել լավագույն թեկնածուին:
Մեթոդաբանություն
- Սա ինտերակտիվ դասընթաց է,
- Մասնակիցներն ողջ դասընթացի ընթացքում իրենց ակտիվ մասնակցությամբ կիսում են իրենց փորձը,
- Մասնակիցները կբաժանվեն խմբերի՝ խմբային աշխատանքների և իրական դեպքեր իրականացման համար:
Դասընթացի բովանդակությունը
Ներածություն
• Աշխատանքի ընդունման արժեքային համակարգը և աշխատուժի հոսունությունը,
•Կոմպետենտությունների վրա հիմնված հարցազրուցի նպատակը,
• Հարցազրույցի արդյունավետ իրականացման գործընթաց. պլանավորոում, իրականացում և թեկնածուի ընտրություն:
Տարածված սուբյեկտիվ մոտեցումներ
• Կարծրատիպեր,
• Առաջին տպավորություն, խոսքի առոգանություն, աչքի կոնտակտ, ձեռքսեղմում…
Կոմպետենտությունների բացահայտում
• Կոմպետենտությունների գնահատում,
• Որակավորման, փորձառության և կրթության պահանջները,
• Այլ պահանջներ:
Դեմ առ դեմ հարցազրույցի իրականացում
• Հարցազրույցի բացումը և փակումը,
• Բացահայտել թեկնածուի շարժառիթները,
• Հարցազրույց իրականացնողի պահվածքը և վերջինինս ազդեցությունը իրավիճակի բացահայտման գործում,
• Մարմնի լեզու և ոչ բառային ազդակները,
• Խմբային հարցազրույց:
Կոմպետենտությունների վրա հիմնված հարցեր.
• Բացահայտել, սահմանել կոմպետենտությունները,
• Օգտագործել ունակությունների բացահայտման հոգեբանական թեստեր,
• Լսելու ունակություն,
• Բացահայտել թեկնածուի կարիքները, ցանկություններն ու նպատակները:
Վերլուծել, գնահատել և ընտրել.
• Վերլուծել և գնահատել կոմպետենտությունների վրա հիմնված հարցազրույցը,
• Գնահատել և դասակարգել կոմպետենտությունները,
• Գնահատել թեկնածուներին ըստ կոմպետենտությունների աստիճանի,
• Թեկնածուի ընտրության գիտական մեթոդներ: