CRM. Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման համակարգի շնորհանդես
Customer Relationship Management CRM-ը կազմակերպության վաճառքների, սպասարկման և մարքեթինգի ստորաբաժանումների կողմից որդեգրված ռազմավարություն է, որը թույլ է տալիս կառավարել հաճախորդի հետ փոխհարաբերությունները կյանքի ողջ ցիկլով՝ հաշվի առնելով տվյալ հաճախորդի կարիքները, նախասիրությունները, ցանկությունները:
Ի՞նչ կտա Ձեզ մասնակցությունը
Մասնակցելով շնորհանդեսին` կծանոթանաք CRM գաղափարախոսության կիրառման մեթոդներին և մեխանիզմներին, CRM ավտոմատացված համակարգերի և վաճառքների ու սպասարկման բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման գործիքներին: Վերոնշյալ գիտելիքները և փորձը կիրառելով Ձեր ընկերությունում կկարողանաք ձեռք բերել բազմաթիվ նոր և հավատարիմ հաճախորդներ, բարձրացնել վաճառքի ծավալները, կրճատելով օգտագործվող ռեսուրսները և ծախսերը:
Ովքե՞ր կարող են մասնակցել՝
1. Մարքեթինգի բաժնի ղեկավարներ և աշխատակիցներ
2. Վաճառքի բաժնի ղեկավարներ և աշխատակիցներ
3. Կոմերցիոն տնօրեններ
4. ՓՄՁ տնօրեններ և հիմնադիրներ
Շնորհանդեսը կվարի “Մեր Սոֆթ” ընկերության հիմնադիր, ընկերության CRM համակարգի համահեղինակ, Տ.Գ.Թ. Գարեգին Սարգսյանը: CRM համակարգը ներդրվել և հաջողությամբ գործում է ՀՀ տարաբնույթ ոլորտների ընկերություններում:
Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ ժամը 16:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի “Մասիս” սրահում:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։