Խոկում Մեծ Պահքի ընթացքում
Սույն ամսի 8-ից կմեկնարկի Մեծ Պահքը, որին զուգընթաց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կվերսկսվեն խոկման արարողությունները:
Փետրվարի 9-ին Մեծ Պահոց առաջին երեքշաբթի օրը 18:00-ին տեղի կունենա 2016 թ-ի առաջին խոկման արարողությունը, հընթացս որի «Բուն Բարեկենդան» թեմայով կքարոզի Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Հավարտ քարոզի, արարողության մասնակիցները «Հավատամք» երգչախմբի ապաշխարհության շարականների երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու, մտորումի և ինքնաքննության առիթ կունենան: Արարողությունը կավարտվի «Տեր ողորմեա»-ի ընդհանրական երգեցողությամբ և աղոթքով: