Հեքիաթի օր Բեյբի Փարքում
Սիրելի' փոքրիկներ, «Բեյբի Փարք» մանկական զարգացման կենտրոնը ձեզ հրավիրում է մասնակցելու անչափ հետաքրքիր ծրագրի:
Մեր մասնագետը ձեզ կներկայացնի շատ հետաքրքիր պատմություն: Այդ գունագեղ հեքիաթը կմատուցվի յուրօրինակ կերպով. դուք ինքներդ կդառնաք հեքիաթի հերոս, կփորձեք գուշակել հեքիաթի ընթացքը, ձեր վառ երևակայությամբ կառաջարկեք տարբերակներ: Պատմության ընթացքում կլինեն ակտիվ խաղեր, գեղեցիկ պատկեր-նկարներ, որոնք ավելի ընկալելի կդարձնեն հեքիաթը: Կզարգանա ձեր անգլերենի իմացությունը, չէ որ պատմությունը ներկայացնելու ենք անգլերեն լեզվով:
Դասընթացը նախատեսված է 7-ից մինչև 10 տարեկան երեխաների համար:
Վայր՝ «Բեյբի Փարք» մանկական զարգացման կենտրոն:
Օր՝ 14 մայիսի, 2016թ.:
Ժամ՝ 15:00:
Մասնակցության վճար՝ 1000 ՀՀ դրամ: