Մեդեա Աբրահամյանի մեծարման երեկո
Հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի հետ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու մեծանուն երաժշտի երեկոյին իր բոլոր երկրպագուներին, գործընկերներին եւ արվեստասեր հասարակությանը: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղելու Մեդեա Աբրահամյանին:
Ի դեպ, այդ օրը տեղի կունենա նաեւ թավջութակահարուհու CD-ի շնորհանդեսը, որը ներառում է հայկական, գերմանական, իսպանական, իտալական, ռուսական ստեղծագործությունների մի գեղեցիկ ծաղկեփունջ:
Արտիստուհին անվանի թավջութակահար Ռոստրոպովիչի ուսանողուհին է, ում և վերջինս համարել է իր լավագույն ուսանողը հազարավորների մեջ: Իսկ հետագայում նրան ճանաչում են որպես " Թավջութակի թագուհու":
Երեկոն վարելու է Հայրենի հանդիսականի կողմից շատ սիրված Նունե Ավետիսյանը:
Գնահատենք և մեծարենք հայ մշակույթի մեծերին:
Մուտքն ազատ է: