CHOCO FEST. շոկոլադի փառատոն Loft-ում
Հիշիր, որ ամառ է, հրաշալի եղանակ՝ ծովափի սպիտակ ավազը ոտաբոբիկ չափչփելու համար, իսկ դու արձակուրդ չունես։ Հիշիր, որ հինգերորդ հարկի հարևանը օդորակիչով մեքենա է գնել վերջերս, իսկ դու ամեն օր շուտ ես արթնանում, որպեսզի առաջինը բարձրանաս ավտոբուս և զբաղեցնես պատուհանի հարևանությամբ գտնվող նստատեղը։ Հիշիր, որ ամեն ինչ այդքան էլ քո սրտով չէ․․․
Իսկ հիմա, երբ դեպրեսիայի մեջ ես, սիրով հրավիրում ենք քեզ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող Choco Fest-ին։ :D
Հուլիսի 11-ին #LOFT-ի էնտուզիաստ թիմը՝ գաղափարի հեղինակ Ջոնի հետ, ձեզ համար պատրաստել է քաղցր, գժոտ ու համով երեկո։ Այնպես որ, նշված օրը՝ 17։00-19։00-ն, ձեր ներկայությունը Մոսկովյան 3-ում պարտադիր է։ ։)
Choco Fest-ի ընթացքում Հայաստանում՝ շոկոլադի փոքր շուկայի ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց շոկոլադային համեղ արտադրանքը՝ հյուրասիրելով ձեզ տարատեսակ, զանազան ու բազմաձև շոկոլադներ։ Պայքարը թեժ է լինելու։ ։)
Թեմատիկ տոնի ընթացքում նախատեսվում են նաև խմիչքի հյուրասիրություն, մրցույթներ, կենդանի երաժշտությամբ համերգային ծրագիր, էլի մի քանի անակնկալներ և, ուշադրություն, անվճար #afterparty Downtown Club-ում (Սայաթ-Նովա 2/9)։
#ChocoFest-ին կարող եք մասնակցել՝ օգտվելով #LOFT-ի մշտական տարիֆներից։ Միայն թե անհրաժեշտ է նախապես ընդունարանում վճարում կատարել և ստանալ հատուկ կտրոն։
*Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են