Երկաթգիծ
Ամեն տարի Շվեդիայում 80 մարդ է ինքնասպան լինում՝ կանգնելով երկաթգծին և սպասելով գնացքին: Այս ողբերգություններից յուրաքանչյուրն այսպիսով թափանցում է գնացքի վագոններից ներս: Ինչպե՞ս են մեքենավարները վերաբերվում այն փորձառությանը, որ մահը միշտ ներկա է իրենց ամեն հերթափոխին ու ամեն շրջադարձին: Շվեդական իրականության միջով անցնող երկաթուղային ճամփորդությունը մեզ հաղորդակից է դարձնում մտորումներով լի նման վկայությունների մի շարքի, պատմություններ, որոնք ձայների երգչախումբ են կազմում, մինչ մենք ճամփորդում ենք անողոք երկաթգծով: