Որս
Ցավոտ ամոսնալուծությունից հետո 40-ամյա Լուքասը վերջապես նոր ընկերուհի և նոր աշխատանք ունի և իր պատանի որդու՝ Մարկուսի հետ հարաբերությունները վերականգնելու փուլում է: Բայց ինչ-որ բան սխալ է ընթանում: Մի քիչ: Ուղղակի մի անցողիկ դիտողություն: Պատահական սուտ: Եվ մինչ երկնքից ձյուն է թափվում, և մոտենում է Սուրբ ծննդյան տոնը, սուտն արագ տարածվում է անտեսանելի վիրուսի նման: Ցնցումն ու համատարած անվստահությունն այլևս անհնար է զսպել, և քանի դեռ Լուքասը պայքարում է իր կյանքի և արժանապատվության համար, փոքրիկ համայնքը հանկարծ հայտնվում է համատարած հիստերիայի մեջ:
Մրցանակներ
Լավագույն դերասան, էկումենիկ ժյուրիի մրցանակ, «Հրաբուխ» մրցանակ տեխնիկական ձեռքբերումների համար, Կաննի ՄԿՓ, 2012, Լավագույն եվրոպացի սցենարիստ, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ, Մալթա, 2012, Ռոջերի ժողովրդական ընտրություն մրցանակ, Վանկուվերի ՄԿՓ, 2012, Կինոքննադատների մրցանակ, Սեվիլիայի ՄԿՓ, 2012, Լավագույն խաղարկային ֆիլմ, Կանբերրայի ՄԿՓ, 2012, Հյուսիսային խորհրդի կինոմրցանակ, Հանդիսատեսի մրցանակ, Մումբայի ԿՓ, 2012, Հանդիսատեսի մրցանակ, Lübecker Nachrichten թերթի, NDR-Filmpreis-ի մրցանակներ, Բալթյան կինոյի մրցանակ, «Հյուսիսային կինոօրեր», Լյուբեկ, 2012, Լավագույն արտասահմանյան անկախ ֆիլմ, Բրիտանական անկախ կինոյի մրցանակաբաշխություն, Լոնդոն, 2012, Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ, Հանդիսատեսի մրցանակ, Լիդսի ՄԿՓ, 2012, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Լոս Անջելես, 2014, Լավագույն դանիական խաղարկային ֆիլմ, ռեժիսոր, սցենար, Դանիական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2014, FIPRESCI-ի մրցանակ տարվա լավագույն ֆիլմի համար, լավագույն դերասան, Փալմ Սփրինգսի ՄԿՓ, Լավագույն դանիական խաղարկային ֆիլմ, դերասան, օպերատորական աշխատանք, երկրորդական դերի լավագույն դերակատարուհի, Դանիայի կինոքննադատների ազգային ընկերակցության «Բոդիլ» մրցանակաբաշխություն, 2014