UPռակադUPռա: UPchitecture
Դեկտեմբերի 5-ին UPchitecture անունով UPռակադUPռա ենք ունենալու: Անունից կարելի է կռահել, որ այս անգամ մասնակիցները հիմնականում ճարտարապետներ են և թեման ևս կապված է ճարտարապետության հետ: Իհարկե մինչ ճարտարապետ լինելը նրանք նախ և առաջ մեր լավագույն հաճախորդներից են:
Activity: մեր հայտնի UPռակադUPռայի անկյունում լինելու են մի քանի մետաղյա կուբեր, որոնք տեղաշարժելով, շարելով կամ դասավորելով կարող եք տարբեր կառույցներ ստանալ ըստ ձեր պատկերացումների և հետո լուսանկարվել ձեր կառույցի հետ: Իսկ անկյունի մի պատին փակցվելու է Լե Կորբյուզիեի մոդուլյորը, որի հետ նույնպես կարող եք լուսանկարվել:
Photo: Ձեր կառույցների և մոդուլյորի հետ ձեզ կլուսանկարի Աշոտը
Gif: Իսկ այդ լուսանկարները gif-ի կվերածի Կարենը (Dee-ն)
Music: Crystalն ու Բոգին կլինեն երաժշտության պատասխանատուները և կփորձեն UPռակադUPռային տրամադրություն ստեղծել ողջ ընթացում:
Bar: Իսկ բարում, օրվա հատուկ ճարտարապետական շոթեր կպատրաստի ու կվաճառի Արմինեն, ապահովելով աստիճանաբար բարձրացող տրամադրություն:
Այնպես որ, միացեք մեզ միասին կառուցել իսկական գժական UPռակադUPռա UPchitecture անունով: