Վիեննա գալա
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ
Երաժշտ. ղեկավար և գլխ. դիրիժոր`
Կարեն Դուրգարյան
Past
24
December
Wednesday, 19:30
Դեկտեմբերի 24-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա աննախադեպ մի նախագծով՝ «Վիեննա գալա» համերգով:
Համերգի նպատակն է հանրահայտ վիեննական պարահանդեսի ավանդույթները ներդնել Հայաստանում և յուրաքանչյուր տարի Ամանորի շեմին հայ հանդիսատեսին նվիրել հիասքանչ երեկո: Ի դեպ, հանդիսատեսի ներկայությունը երեկոյան զգեստով և պարահանդեսին հարիր այլ աքսեսուարներով կլրացնի հրամցվող վիեննական բարձրարվեստ երաժշտությունը՝ ստեղծելով պարահանդեսային մթնոլորտ:
Մուտքը` միայն երեկոյան հագուստով: