Մարիամ Խուրշուդյան «ԵԹԵ․․․»
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մարիամ Խուրշուդյանի «ԵԹԵ․․․» գրքի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքրիկ ստեղծագործություններ։
Նշենք, որ սա Մարիամ Խուրշուդյանի թվով 2-րդ գիրքն է:
Հեղինակը գրքում ներկայացրել է իր մտքերը, խոհերը, հոգու արտացոլանքն ու երևակայությունը՝ ներկայացնելով ընթերցողին «եթե»-ի բացատրությունների ու պարզաբանումների հսկա հանրագիտարանը և լռության շտեմարանը, որն իր մեջ ամփոփել է անցյալը, ներկան և գալիքը:
Մուտքն ազատ է: