Cinema Box. կինոգիշեր հաջողակների համար
LOFT-ի գիշերներն այսուհետ ավելի հետաքրքիր ու ֆիլմային են լինելու։ Սեպտեմբերի 9-ին՝ 22։00-ից, կմեկնարկի մեր նոր նախագիծը՝ #CinemaBox-ը, որը ստեղծել ենք հատուկ հաջողակների համար։ ։)
Երևի լսած կլինեք IMDb կայքի մասին, որտեղ ներկայացված է գեղարվեստական 250 ֆիլմից բաղկացած վարկանշային ցանկ՝ ըստ դիտորդների գնահատականների։ Եվ ուրեմն, մենք ձեզ առաջարկում ենք ծանոթանալ այդ ցանկի ֆիլմերի հետ (http://www.imdb.com/chart/top), ընտրել մեկը, գալ LOFT, գրանցվել ընդունարանում, թղթի վրա գրել այս 250 ֆիլմերից ամենացանկալիի համարը, ծալել այն և գցել հատուկ արկղի մեջ։
Պատահականության սկզբունքով մեր գիշերային հերթափոխի մենեջերը կհանի թղթերից որևէ մեկը և պարզ կդառնա, թե որ ֆիլմն ենք դիտելու այդ գիշեր։ Բայց սպասեք, այս ամենի մեջ մի հետաքրքիր անակնկալ է թաքնված։ Եթե պատահականության սկզբունքով ընտրվի հենց այն ֆիլմի համարը, որը դուք նախապես գրել էիք թղթի վրա, դուք հնարավորություն կունենանք մասնակցել դիտմանը լիովին անվճար։ Իսկ ահա մյուս բոլոր մասնակիցները ստիպված կլինեն վճարել 500 դրամ։ :D
Եվ այսպես, ամբողջ գիշեր կարող ենք խաղալ “Cinema Box” ու մեկը մյուսի հետևից դիտել լավագույն ֆիլմերը՝ յուրաքանչյուրի համար վճարելով հատուկ սակագինը կամ էլ, հաջողակ լինելու դեպքում, դիտել դրանք անվճար։ ։)
Cinema Box-ի մասնակիցների նվազագույն քանակը՝ 5 (այնպես որ LOFT գալուց առաջ արթնացրեք նաև ձեր ընկերներին ու միասին եկեք :D)
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ