"Զարդարանքի տոն"/ Festival of Decoration
Զարդարանքի տոն-մրցույթ Երևանի կենդանաբանական այգում
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` դեկտեմբերի 15-ին, ժամը` 14:00-ին, Երևանի կենդանաբանական այգին փոքրերին ու մեծերին հրավիրում է «Զարդարանքի տոնի»:
Երեխաները յուրօրինակ զարդարանքներ կպատրաստեն և կզարդարեն իրենց սիրելի կենդանաբանական այգին, իսկ ամենաստեղծագործ ամանորյա զարդարանքների հեղինակները կստանան մրցանակներ:
Տոն-մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն դպրոցականներ, այլև բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն անմիջական մասնակցություն ունենալ կենդանաբանական այգու տոնական նախապատրաստություններին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ձեռքի տակ ունենալ իրեր, որոնցից կարելի է պատրաստել զարդարանքներ, մոմեր, լուսատու ջահեր:
Դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 15-ը Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար կլինի անվճար:
Մասնակցե'ք «Զարդարանքի տոնին» և Ձեր գունեղ երևակայությամբ այգին վերածեք իսկական հեքիաթի: