Բիթլամանիան եւ երեխաները
ՏաՏան շարունակում է նախաձեռնել ծրագրեր, որոնք ոչ միայն հաճելի, այլ նաեւ օգտակար կլինեն երեխաների համար: Այս անգամ նորից երաժշտությանն ենք անդրադառնալու. ուզում ենք երեխաներին ծանոթացնել 20-րդ դարի ամենահետաքրքիր երաժշտական երեւույթներից մեկին՝ բիթլամանիային: Մենք հավատում ենք, որ Beatles-ի նկատմամբ մեծ սերը, որ այսօրվա ծնողներից շատերը ժառանգել են իրենց ծնողներից, շատ արագ կարող է փոխանցվել նաեւ այսօրվա երեխաներին, բավական է առիթ ստեղծել դրա համար: Բիթլամանիան երեխաների շրջանում տարածելու մեր այս նախաձեռնությունը կօգնի նաեւ սովորել կամ բարելավել արդեն իմացած անգլերենը:
Մենք շատ ուրախ ենք, որ այս հարցում մեզ օգնության է հասնում ՏաՏայի ամենասիրելի գործընկերներից մեկը՝ «Տիեզերք» խումբն իր հիանալի անդամներով, ովքեր իրենք լինելով բիթլամաններ՝ պատրաստ են ոգեւորել երեխաներին միասին երգել :)
Բիթլամանների ակումբային այս հանդիպման ընթացքում ամեն անգամ մի քանի երգ ենք առանձնացնելու, խմբային համագործակցության արդյունքում փորձենք մտապահել բառերն ու իհարկե երգել: Հավատացնում ենք, որ երգել չսիրող եւ դրանից միշտ խուսափող երեխաների համար էլ հետաքրքիր օր ենք ապահովելու, քանի որ հանդիպումն աշխատանքային է, խոսելու ենք, ծանոթանանք, Beatles-ի պատմության շուրջ մի քանի խաղ-քննարկումներ անցկացնեք, մի խոսքով՝ ուրախ է լինելու: Երաժշտական օրակարգում այս անգամ երկու շատ հայտնի գործ ենք ներառել՝ Let it be եւ Girl:
Բիթլամանների ակումբը նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար, մասնակցության արժեքը՝ 2000դրամ:
Հանդիպում ենք կիրակի՝ սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 12:00-ին:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Canary / Դեղձանիկ
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ:
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։