Հանդիպում-զրույց Ձախ Հարութի հետ
80-ականներին հայաստանյան երաժշտությունը հատուկ կոլորիտ ստացավ, երբ ասպարեզ դուրս եկավ Հարություն Փամբուկչյանը՝ իր «Ձախ» մականունով ու յուրօրինակ արվեստով։
Ինչքա՜ն սերունդներ ապրեցին նրա ստեղծագործություններով ու հնչեցրին հարուստ երգացանկից ընտրված ամենատարբեր երգեր։ Հիմա, երբ երաժշտական բազմազանություն է և ընտրության մեծ հնարավորություն, միևնույն է, Ձախ Հարութը մնում է իր առանձին, հատուկ տեղում։
Այս օրերին վերջինս Երևանում է, ինչի առիթով շատ անդրադարձներ եղան մամուլում և հեռուստատեսությունում։ Իսկ երկրպագունե՞րը, չէ՞ որ նրանք էլ ունեն մեծ ցանկություն անձնապես շփվելու արտիստի հետ և ուղղելու նրան հետաքրքրող բոլոր հարցերը։
Եվ այսպես, Հոկտեմբերի 1-ին՝ 17։00-ին, #LOFT-ը մեծ ուրախությամբ հյուրընկալելու է Ձախ Հարութին։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ մասնակցելու հետաքրքիր հանդիպում-զրույցի, որի ընթացքում երաժիշտը խոստանում է նաև մի քանի կատարում հնչեցնել, իհարկե, հանդիսատեսի ձայնակցությամբ։ ։)
Տեղերը՝ սահմանափակ և միայն գրանցումով: