Ֆիլմերի ցուցադրություններ ՆԱՄ-ում
Հունվարի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմերից:
ՆԱՄ-ում կներկայացվեն կինոռեժիսորի «Որդան կարմիր» (2002թ.) և «Ձայներ ներսից» (2004 թ.) վավերագրական ֆիլմերը:
«Ձայներ ներսից» ֆիլմը ցարական ժամանակներից մեզ հասած երկաթուղու կայարանների և կամուրջների, ինչպես նաև նրանց մերձակայքում ապրող մարդկանց մասին է, իսկ «Որդան կարմիրը» պատմում է հայկական որդան կարմիրի մասին՝ ներկայացնելով նրա հրաշագործ հատկությունները:
Մուտքն ազատ է: