Երաժշտական քուիզ ԷՕՆում
Դե ինչ, սիրելի երաժշտամարզիկներ, չեմպիոններ և ռեկորդակիրներ, շազամներ ու շազամուհիներ, ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ այս տարվա առաջին երաժշտական քուիզն արդեն պատրաստ է:
Շաբաթ օրը` հունվարի 14-ին` 19:00-ին, կխաղանք ու միասին կիմանանք այս խաղի հաղթողին: Ավելի շատ երգեր, ավելի շատ ադրենալին, հումոր ու կարևորը՝ հատուկ մրցանակ:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ քաղցրավենիք, թեյ, սուրճ, ռոքնռոլ):