Շերլոկ Քվեստ։ Յանուսի անեծքը
Շերլոկասեր ԷՕՆցիներ,
Խոստովանե´ք, որ 2017-ին ավելի շատ սպասում էիք Շերլոկի չորրորդ սեզոնի առաջին սերիան դիտելու համար: Մենք էլ էինք ձեզ պես անհամբեր ու այդ պատճառով էլ որոշել ենք ամեն շաբաթ ԷՕՆում հետևել Շերլոկ Հոլմսի ու Ջոն Ուոթսոնի հետախուզումներին: Ավելին` հունվարի 22-ին` ժամը 19:00, մեզ մոտ Sherlock Quest ենք անցկացնելու: Դե ինչ, ո՞վ է միանում մեզ:
Խաղն անցկացվելու է հետևյալ կերպ.
Մասնակիցները բաժանվելու են թիմերի: Նրանց տրվելու են խնդիրներ, այն է` բացահայտել հերթական սպանության բոլոր մանրամասները: Խնդիրները չեն լինելու սերիալից կամ գրքից: Դրանք բոլորովին նոր խնդիրներ են, հետևաբար մասնակիցները պետք է շա~տ ուշադիր լինեն և ոչ մի մանրուք ու հուշում բաց չթողնեն:
Այսպիսով` թիմերն առանձին-առանձին անցկացնելու են հետաքննություն` պարզելու ու բացահայտելու իրենց տրված խնդիրը: Կլինեն վկաներ ու կասկածյալներ, որոնց հարցուփորձ անելով` մասնակիցները սպանության վերաբերյալ ինֆորմացիա կհավաքեն: Խաղի ընթացքում դուք հաղորդագրություններ և հուշումներ կստանաք Շերլոկից և Ուոթսոնից ֆեյսբուքի միջոցով։ Կհաղթի այն թիմը, որն առաջինը կբացահայտի սպանությունը կատարած անձին և ճիշտ կներկայացնի սպանության գործընթացը:
Շերլոկ սերիալի հերոսների սիրահարներ, բաց չթողնեք Ձեր սիրելի կերպարում հանդես գալու և հետաքրքիր մանրամասներով լի սպանություն բացահայտելու հնարավորությունը:
Մուտքը` 1500 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։