Տիկնիկների ընտանիք. պատրաստում են երեխաները
ՏաՏան շարունակում է ստեղծագործ վարպետության դասերը երեխաների համար: Այս կիրակի տիկնիկների ընանիք են պատրաստելու, որն, ըստ ցանկության, երեխաները կարող են նմանեցնել հենց իրենց ընտանիքներին:
Վարպետության դասը նախատեսված է փետրվարի 5-ին` կիրակի, ժամը՝ 14:00-ին: Տիկնիկներին կյանք տալու համար հետեւյալ աշխատանքային նյութերն են ընտրել՝ ստվարաթուղթ, թել, ֆետր, կտորներ, բայց եթե կան նյութեր, որոնք երեխաները կցանկանան օգտագործել ընտանիքի որեւէ անդամի կերպար ստանալու համար, կարող են իրենց հետ բերել: Բոլոր մասնակիցներն իրենց պատրաստած տիկնիկները տուն կտանեն:
Վարպետության դասին կարող են մասնակցել 4 տարեկան եւ բարձր երեխաները, ովքեր մեր մասնագետների օգնությամբ կստեղծեն իրենց ձեռագործ տիկնիկների ընտանիքը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է, որը ներառում է բոլոր նյութերը:
Մեր հասցեն` Բուզանդի 43, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #տիկնիկագործություն #ստեղծագործականություն