MasterClass. Պատրաստում ենք ԿՈԼԱԺ
Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի Մշակույթի և Ժամանցի հանձնաժողովը Նոր Արվեստանոց-ի հետ համատեղ մեկնարկում է Վարպետաց Դասերի ( #ANSAMasterClass ) շարքը, որի շրջանակներում համապատասխան մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները կփոխանակվեն իրենց հմտություններով ու փորձով՝ ընդամենը մեկ պարապունքի միջոցով։
Առաջին հանդիպման ժամանակ հնարավորություն կընձեռնվի սովորել պատրաստել ԿՈԼԱԺ (ֆր.՝ collage, բառացի՝ սոսնձել)։ Ժամանակակից կերպարվեստում տեղ գտած այս տեխնիկական հնարքի մասին իր հմտություններով կկիսվի և դասընթացը կվարի նկարիչ Harut HovHar Hovsepyan -ը:
Դասընթացը բաց է բոլորի համար։
Երբ՝ 11.03.2017 Ժամը՝ 17:00
Որտեղ՝ Պուշկին 4
Մուտքը՝ 500 դրամ