Կինոդիտում՝ «Միքայել Հրեշտակապետի կանայք»
Ամեն կիրակի, հինգ մեծահասակ կանայք պատարագ են մատուցում առանց հոգևորականի: Մի քանի տարի առաջ Միքայել Հրեշտակապետի եկեղեցու երգչախումբը ավելի մեծ էր... Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքը հիմնադրել են ռուս զինվորականները, 19-րդ դարի կեսերին: Երբեմնի ծաղկուն ու վայելչատես գյուղը այժմ անխնամ է, իսկ ռուս զինվորկանների ժառանգները արտագաղթել են 1990-ականներից սկսած: Նրանցից մնացել են մոտ 80 հոգի, հիմնականում ծեր կանայք: Իրենց կյանքը` աշխարհից լքված այս անկյունում իմաստավորում է հավատը և եկեղեցին:
Միքայել Հրեշտակապետի կանայք ֆիլմը պատմում է նրանց երկու օրերը Սուրբ երրորդություն տոնին:
Պրոդյուսեր Վահան Իշխանյան
Ռեժիսորներ՝ Վիգեն Գալստյան, Վահան Իշխանյան
Սցենարի հեղինակ՝ Վահան Իշխանյան
Մոնտաժող՝ Վիգեն Գալստյան
Օպերատոր՝ Թամամ Համզա
Կոմպոզիտոր Վարդան Հարությունյան
2014, Հայաստան, 27 րոպե
Մուտքը ազատ է։