7 քար
Մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա վավերագրական ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «7 քար» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան:
Այս ֆիլմը պատմում է հայկական խաղերի մասին, որոնցում դաստիարակչական գաղափարներ և հետաքրքիր գաղտնիքներ են թաքցված:
-Մեր գենետիկ կապը նախնիների հետ արտացոլված են մեր խաղերում, հեքիաթներում, ավանդույթներում:
Ապագան ցույց կտա, թե որքանով ենք մենք պատրաստ այս բացահայտումներին, գաղափարներին և փոփոխություններին, որքանով կընդունենք և կհետևենք մեր նախնիների իմաստուն հուշումներին,-նշում է Նիկոլայ Դավթյանը։
Նիկոլայ Դավթյանն ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ է։
Մուտքն ազատ է: