Քրիստոնյա Հայաստան
Ապրիլի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր, օպերատոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:
«Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, ինչպես նաև` հայաստանյան հնագույն եկեղեցիների մասին պատմող հետաքրքիր մանրամասներ:
Պատմիչի դերում նկարահանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:
Արսեն Ասլանյանն ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցը, այնուհետև` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Հետագայում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Օստանկինոյին կից ստուդիայի ռեժիսորական և օպերատորական բարձրագույն կուրսերը:
1966 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում. սկզբում` որպես լուսավորող, այնուհետև` որպես օպերատոր և ռեժիսոր:
Արսեն Ասլանյանի բազմաթիվ աշխատանքներ տարբեր միջազգային փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակների և դիպլոմների:
Մուտքն ազատ է: