Հոգևոր երաժշտության երեկո
Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Գանձեր» երգչախմբի հոգևոր երաժշտության համերգը:
«Գանձեր» երգչախումբը կազմավորվել է 2015 թվականին:
Անդամները Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպված հոգևոր երգերի սիրողական դասընթացի մասնակիցներից են (խումբը երկսեռ է` արական և իգական):
Երգչախումբն իր ծավալած գործունեությամբ տարածում է հայ հոգևոր, դասական, ազգային երաժշտությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս:
«Գանձեր» երգչախմբի հիմնադիրն ու հոգևոր պատասխանատուն Վոլոդյա սարկավագ Նաջարյանն է, խմբավարը՝ Վաչագան Մամիկոնյանը:
Մուտքն ազատ է: