Հանդիպում-դասախոսություն
Մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կոմպոզիտորը կխոսի իր ստեղծագործական ուղու, երաժշտական լեզվի զարգացման, նրա ազդեցությունների և Կանադայի արդի երաժշտական իրականության մասին՝ ներկայացնելով նաև ժամանակակից վոկալի ասպարեզում արված վերջին 3 տարիների ուսումնասիրությունների արդյունքները:
Վահրամ Սարգսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և խմբավարական բաժինները:
2012-2015 թթ. սովորել է Մոնրեալի ՄքԳիլլ համալսարանում՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆիլիպ Լերուի ստեղծագործական դասարանում:
Մուտքն ազատ է: