Համերգային երեկո ՆԱՄ-ում
Մայիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Միջոցառումը կազմակերպվում է «Աշխարհը մեր աչքերով» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև հայկական ժողովրդական մեղեդիներ:
2010 թվականին հաշմանդամ երաժիշտներ Հակոբ Բաբայանը (ազգային փողային նվագարաններ), Անդրանիկ Քոչարյանը (ազգային հարվածային նվագարաններ) և Վրեժ Մանուկյանը (վոկալ) հիմնեցին երաժշտական անսամբլ՝ սկիզբ դնելով իրենց համատեղ ստեղծագործական գործունեությանը:
2013 թվականին նրանց միացավ նաև դաշնակահար Լևոն Մարտիրոսյանը. այս կազմով նրանք բազմաթիվ ելույթներ են ունենում մինչ օրս:
Միջոցառման մասնակիցներ`
Աստղիկ Սնեցունց (քանոն)
Հակոբ Բաբայան (ազգային փողային նվագարաններ)
Անդրանիկ Քոչարյան (ազգային հարվածային նվագարաններ)
Վրեժ Մանուկյան (վոկալ)
Լևոն Մարտիրոսյան (դաշնամուր)
Մուտքն ազատ է: