Երեխաների պաշտպանության միջազգային օր 2017
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հրավիրում է բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը
«Երեխաները միավորում են աշխարհը»
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Beeline ընկերության հովանավորությամբ կազմակերպում է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ավանդույթ դարձած այս միջոցառումը այս տարի կազմակերպվում է նոր ձևաչափով՝ ներգրավելով Հայաստանի չորս տեղական դպրոցների (Նաիրի Զարյանի անվան Երևանի N130 հիմնական դպրոց, Մնացական Ղազարյանի անվան Նոր Խարբերդի N2 միջնակարգ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Երևակ» կրթահամալիր) և QSI Երևանի միջազգային դպրոցի 6-ից 8-րդ դասարանների շուրջ 100 աշակերտի: Կրթական նախագծի նպատակն է դպրոցներին համախմբել մեկ ընդհանուր հետազոտական ծրագրի մեջ՝ ստեղծելով համագործակցության հարթակ Հայաստանում օտարազգի համայնքի երեխաների և նրանց տարեկից տեղացի դպրոցականների միջև:
2017թ. հիմնական հետազոտական թեմա առաջարկվել է ՔԱՐԸ՝ որպես գեղարվեստական, հնագիտական և երկրաբանական հումք, որը, որպես համընդհանուր նյութ, կիսում է ողջ մարդկությունը:
11:00-ից սկսած մասնակից դպրոցականները և այցելուները կներգրավվեն հանրային ինստալացիայի մեջ՝ գունավոր քարերով վերապատկերելով Երկիր մոլորակի ուրվագիծը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
Տոնական միջոցառման ավարտին Գաֆէսճեան քանդակների պարտեզում ժամը 19:00-ից կներկայացվի հիփ հոփ և բրեյք դանս պարային համերգային ծրագիր:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Canary / Դեղձանիկ
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ: