Հեղինակի օր. Նաիրա Ահարոնյան
Շարունակում ենք ներկայացնել Իլիկում ցուցադրված աշխատանքների հեղինակներին: Ծանոթության առաջին օրվանից ընկերացանք նկարչուհի Նաիրա Ահարոնյանի հետ եւ շատ սիրեցինք նրա յուրահատուկ ձեռագործ աշխատանքները:
Նաիրայի գործերի մեջ հեքիաթային, երազանքների աշխարհը համադրվում է իրականի հետ՝ գույների, ֆորմայի ու հարթության նուրբ խաղերի միջոցով:
Իր գործունեության ընթացքում նա բազմաթիվ անցումներ է կատարել՝ կոնցեպտուալ արվեստից մինչեւ մանկական գրքերի նկարազարդումներ:
Որպես գրքի ձևավորող և նկարիչ, նա զգում է պատումն ու կերպարների միջոցով կարողանում է փոխանցել գրքի ողջ ասելիքը:
Այցելեք Իլիկ՝ մասնակցելու Նաիրա Ահարոնյանի "Վաղն այսօր է" ցուցահանդես-վաճառքին, որը կտեւի մոտ մեկ շաբաթ: