Յոգայի Ուսուցչական Որակավորման Դասընթաց
Թանկագիններս՝
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի յոգայի ֆեդերացիան սկսում է թվով հինգերորդ յոգայի ուսուցչական դասընթացը :Սույն թվականի հուլիսի 15-ից սկսվելու է բազային ուսուցչական դասընթացը, որն անց է կացնելու Ֆեդերացիայի նախագահ` Հակոբ Բաղդասարյանը: Դասընթացի մասնակիցները որակավորվելու են Հայաստանի յոգայի ֆեդերացիայի, ինչպես նաև Յոգայի Միջազգային Խորհրդի կողմից (YAI Yoga Aliance International, YTTC,200 hours, India ): Տրվելու է միջազգային նմուշի դիպլոմ, որը հնարավորություն կտա բոլոր մասնակիցներին աշխատելու որպես յոգայի ուսուցիչ աշխարհի գրեթե բոլոր երկրներում : Դասընթացը կազմվել և մշակվել է Յոգայի Միջազգային Խորհրդի չափանիշներին համապատասխան և իրենց իսկ կողմից հաստատվել որպես միջազգային ուսուցչական դասընթացի ծրագիր: Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակցներին կտրվեն սերտիֆիկատներ միջազգային յոգայի խորհրդի կողմից (Հնդկաստան):
Դասընթացը բովանդակելու է`
• Աշտանգա յոգայի պատմությունը, Մահարիշի Պատանջալիի 8 աստիճանները
• Յոգա ասանաների կատարման կարգը, մեթոդաբանությունը, ֆիզիոլոգիական ներգուծությունն ու հակացուցումները
• Պրանայամաներ, պրանայամաների մեթոդոլոգիան, կատարման կարգը, հոգեֆիզիոլոգիական ներգործությունները, հակացուցումները, բանդհաներ, օրգանիզմի մաքրման ռիտուալների և պրոցեսների մասին
• Մուդրաներ
• Վիգյան Բայրավ տանտրա (Օշոյի մեկնաբանմամբ)
• Կենտրոնացման, խաոտիկ մեդիտացիաներ, տրանսային ռելաքսացիոն պարային մեդիտացիաների մեթոդոլոգիան, մեդիտացիաների տարբեր տեսակների ծագման մասին, ներգործությունների և հակացուցումների մասին
• Մանտրաների ներգործության մասին և նրանց կատարման կարգը:
Նաև կխոսենք ընդհանուր հոգեբանության, յոգայի հոգեբանության մասին, կստանաք հիպնոթերապիայի, հոգեվերլուծության, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման և հոգեբանությանը վերաբերող Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ :
Դասընթացի ժամանակ մեզ կհյուրընկալեն մասնագետներ նաև արտերկրից:
Հարգանքներով`
Հայաստանի յոգայի ֆեդերացիա
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ