ԵրևանՏարազՖեստ - #EVNtarazfest2017
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում 3-րդ անգամ կանցկացվի #ԵրևանՏարազՖեստ-ը:
Փառատոնը բաղկացած է երկու մասից՝ ցուցահանդես-վաճառքից, որին մասնակցում են ժողվարպետներ, ասեղնագործողներ, տիկնիկագործներ, թանգարաններ, թեմատիկ ընկերություններ:
Իսկ երեկոյան կցուցադրվեն դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի, Գևորգ Շադոյանի տարազային և հայկական զարդանախշերով հավաքածուները: