Երեք hայացք
Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Երեք hայացք» խորագիրը կրող ցուցահանդես:
Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը կցուցաբերեն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի 5-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հովհաննիսյանը և նույն քոլեջի դիզայնի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Մաքսուդյանն ու Արուսյակ Մինասյանը:
Ցուցահանդեսին կներկայացվեն մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, էտյուդներ և նատյուրմորտներ:
Անուշ Հովհաննիսյանը, Անի Մաքսուդյանը և Արուսյակ Մինասյանը մասնակցել են բազմաթիվ ցուցահանդեսների:
Մուտքն ազատ է: