Իմ անցյալի դիմանկարը
Դավիթը 24 տարեկան նկարիչ է, նա փորձառու է ծանոթություններ ու սիրային հարաբերություններ հաստատելու գործում: Շփվում է տարբեր աղջիկների հետ, որոնցից է նաև բնորդուհի Մարիան, ում և սիրահարվում է: Մարիան, հասկանալով ում հետ գործ ունի, մերժում է Դավիթի սերը: Մերժված սիրո պատճառած ցավը հերոսին հիշեցնում է անցյալում իր կորցրած սերը՝ Անահիտին: Դավիթը Մարիային չկորցնելու համար պայքարում է հիշողության դեմ, չի տրվում աղջիկների գայթակղությանը, մշակում է ծրագիր, որն իրագործելու համար նրանից պահանջվում է 4 տարի ու մեկուսացված կյանք:
Gallery