Աստղադիտում՝ նվիրված Հայաստանում աստղագիտության օրվան
«Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ն սեպտեմբերի 18-ին, ժամը 20։00-22:30-ին կազմակերպում է արդեն ավանդական դարձած թվով 14-րդ աստղադիտում-միջոցառումը` նվիրված Հայաստանում աստղագիտության օրվան և մեծանուն աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան տարեդարձին: Ներկա գտնվողները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան բարձրակարգ աստղադիտակներով դիտել երկնային մարմիններ: Հետաքրքրվողները կստանան տեղեկություններ տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների վերաբերյալ, կծանոթանան Վ. Համբարձումյանի գիտական գործունեությանը, ինչպես նաև տարբեր աստղադիտակների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին: Միջոցառումը տեղի կունենա «Կասկադ» համալիրի վերին հարթակում («Հաղթանակի» զբոսայգու մուտքի դիմաց գտնվող Երևանի 2750-ամյակին նվիրված հուշարձանի մոտ):
Աստղադիտակներից օգտվելն անվճար է: