«Խարույկ»-ը քաղաքում
Ուրախ լուր: :)
Ե՞րբ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-22:00-ին:
Որտե՞ղ. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգում՝ շատրվանների հարակից տարածքում:
Միասին կվայելենք գեղեցիկ կիթառային կատարումներ, կլինեն ազգային երգ ու պար, կունենանք նաև փոքրիկ պարուսուցում:
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան «Ակն» ավանդական պարի խումբը, «Կտոր մը երկինք» խումբը և մենք՝ խարույկցիներս:
Շա՜տ սիրուն երեկո է լինելու: Մեծ սիրով սպասում ենք բոլորին: