Կավն ու հեքիաթները. «Կարմիր գլխարկը»
ՏաՏան շարունակում է խաղ-հեքիաթների շատ հետաքրքիր շարքը փոքրերի համար՝ կավի շուրջ: Մասնակից երեխաները հնարավորություն ունեն իրենց ձեռքով վերստեղծել հեքիաթը կավե հերոսների միջոցով, պատմել ու զարգացնել արկածները: Նրանք նաեւ լավ առիթ ունեն հեքիաթի շրջանակում շփվել հասակակիցների հետ, երեւակայել միասին եւ ավարտից հետո իրենց պատրաստած կավե հերոսներին տուն տանել:
Աշնանային հաջորդ հեքիաթ-հանդիպումը Կարմիր Գլխարկին է նվիրված․ նախ կօգնենք տատիկի համար կարկանդակներ պատրաստել, ապա միասին կճամփորդենք հեքիաթի միջով ու իհարկե կավով կյանքի կկոչենք ոչ միայն Կարմիր Գլխարկին, այլ նաեւ բարի դարձած գայլին։
Ավելորդ չէ հիշեցնել կավի դրական ազդեցությունների մասին. այն օգնում է մտածողության, հաղորդակցությանն ու կենտրոնացման զարգացմանը, թեթեւացնում է հոգեբանական լարվածությունը, էսթետիկ հաճույք է պատճառում, ինչպես նաեւ լինելով բնական նյութ՝ օգտակար է մաշկին:
Հանդիպում ենք հոկտեմբերի 8-ին՝ կիրակի, 11:00-ին: Միջոցառումը նախատեսված է 3 տարեկան եւ բարձր երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է, եթե երեխան մասնակցում է ծնողի հետ միասին՝ մուտքը 2500դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #կավն_ու_հեքիաթները #ԿարմիրԳլխարկը
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ