Համերգ-հանդիպում ՆԱՄում
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ:
Միջոցառմանը կհնչեն կոմպոզիտորի հեղինակային, ինչպես նաև ջազային ստեղծագործություններ ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:
Ստեփան Շաքարյանն ավելի քան ջազային 100 կոմպոզիցիաների հեղինակ է, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։
Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերն ու մի շարք այլ խմբեր։
Կոմպոզիտորի սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
Մուտքն ազատ է: