Նեվրոզներ և անձի խանգարումներ
ՆԱԼՉԱՋՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ սկսում է հանրային դասախոսությունների շարքը, որի շրջանակներում հանդես կգա հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Դասախոսության թեման է․
Հոգեկան առողջության եվ հիվանդության սահմանները
(նեվրոզներ եվ անձի խանգարումներ )
Դասախոսությունը հանրամատչելի է և նպատակ ունի հոգեբանական գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ում հետաքրքրում են մարդու հոգեկան առողջության խնդիրները։
Մեր ունկնդիրները կստանան հետևյալ հարցերի պատասխանները․
ի՞նչ է նեվրոզը
ի՞նչ է անձի խանգարումը,
ի՞նչ տարատեսակ դրսևորումներ ունեն դրանք,
ինչու՞են առաջանում
հնարավո՞ր է արդյոք դրանք կանխարգելել,
հնարավո՞ր է արդյոք ձերբազատվել դրանց պատճառած տառապանքներից․․․․
Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 094 45 29 09 հեռախոսահամարով։ Դասախոսությանը հնարավորություն կունենան մասնակցել առաջին 20 գրանցվողները։
Օգտվեք այս բացառիկ հնարավորությունից, քանի որ հաջորդ հանդիպումների համար մասնակցության վճարը կազմելու է 5000 դրամ։