Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չե՞ս լսում
ես խոսում եմ քեզ հետ,
դու ինձ չե՞ս լսում.
ձայները շատացել են
(չա՛փազանց շատ)
խանգարում են ինձ լսել:
…
պատկերները
(կրկնօրինակ, կրկնօրինակ)
թույլ չեն տալիս վերածնվել,
դրանք խլել են ինձ կարդալու քո ժամանակը:
…
Ցուցահանդեսը փորձ է կարդալ և լսել տալու պատկերները, ձայները, որոնք ինչ-որ արտոնյալ օրակարգերի պատճառով չեն հայտնվում մեր տեսադաշտում, թաքցվում են կամ մոռացության մատնվում: Մոռացության, որը գուցե միտումնավոր է, քողարկված, գուցե որովհետև վտանգավոր է: Բայց դրանք ելել են պարտիզանական պայքարի հեռավոր քաղաքների բանուկ փողոցների պատերին, դրանք սկզբունքորեն տեղավորվել են այնպիսի կառույցների մոտ, որոնք պատճառ են ինչպես այդ ձայների խզման, այնպես էլ խոչընդոտ այդ պատկերների տեսանելիության համար: Այդուհանդերձ այդ ձայները, պատկերները եկել են «թանգարան» վերա-ներկայանալու, խոսելու, տարածվելու (ասեկոսեի պես արագ), ցույց տալու իրենց քողարկման վտանգավորությունը, առաջադրելու իրենց օրակարգը:
Ահագնացող միլիտարիզացիան, որն իր գոյատևման համար արտոնություններ է տալիս մասկուլինացմանը, հնարավորինս լռեցնում է այդ ձայները, պատկերները, ստորակարգում ֆեմինինությունը կամ արհամարհում դրա գոյության անհրաժեշտությունը, իրավունքը:
Իր արտոնյալ դիրքը աներեր պահելու նպատակով միլիտարիզացիան հայրիշխանության միջոցով ստեղծում է մի գործիքակազմ, որով «բնական» կաղապարներ է տալիս կնոջը՝ «լավ քաղաքացի», «հերոսի մայր», «անաղարտ դուստր» և «անձնազոհ քույր» կարծրատիպեր, որոնք վերարտադրվում և հաստատվում են ցիս-տղամարդկանց կենացներով, ցանկացած տեսակի մեդիայով, մեր առօրյա խոսակցությունների և հարաբերությունների միջոցով:
Սրանցից դուրս ինքնությունները «օրինական» չեն, որովհետև կարող են կասկածի տակ դնել հայրիշխանական համակարգը, սպառնալիք լինել միլիտարիզացման շարունակականությանը:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։