Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Վասիլի Գևորգյանի «Եվրոպական թատրոնի պատմության ակնարկներ (ակունքներից մինչև 17-րդ դար)» գրքի շնորհանդեսը։
Գրքում ներկայացվում է եվրոպական թատրոնի համառոտ պատմությունը՝ սկսած հին հունական, հռոմեական ժամանակներից մինչև 17-րդ դարի թատերական զարգացման շրջափուլերը։
Հասարակական-քաղաքական իրադրությամբ պատճառաբանված՝ բացահայտվում են եվրոպական տարբեր երկրներում գեղարվեստի առանձնահատկություններն ու ընդհանրություններն ամբողջական պատմական ընթացքի մեջ։
Վասիլի Գևորգյանն արվեստագիտության թեկնածու է, դոցենտ, ռեժիսոր:
2002թ. -ից ԵԹԿՊԻ-ի թատրոնի պատմության և տեսության ամբիոնում դասավանդում է «Արտասահմանյան թատրոնի պատմություն» առարկան։
Հրատարակել է տասից ավելի գիտական հոդվածներ:
Շնորհանդեսին ելույթ կունենա «Պարունակյան» ջազ բենդը:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։