«Իմ կյանքն արվեստում»
Հունվարի 19-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կմեկնարկվի հանդիպումների շարք՝ «Երկխոսություն արվեստագետի հետ»:
Միջոցառումը կկրի «Իմ կյանքն արվեստում» խորագիրը:
Սա հանդիպումների շարք է, որը ներկայացնելու է արվեստում իրենց ճամփան անցած, հասարակությանը հայտնի, իրենց տեղը գտած արվեստագետներին ու մշակութային գործիչներին:
Նրանք հանդիսատեսի հետ կկիսվեն իրենց ընտրած ոլորտի և հատկապես անցած ուղու մասնագիտական դժվարությունների ու դրանք հաղթահարելու մասին, կխոսեն անկումներից ու վերելքներից:
Կտրվեն հիմնական հարցեր՝ ելնելով Կ. Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» գրքում տեղ գտած գլուխներից:
Մեր առաջին հյուրը կլինի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Հանդիսատեսը ևս հնարավորություն կունենա հղելու իրեն հետաքրքրող հարցերը:
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On January 19th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will launch a series of meetings "Dialogue with the Artist".
The event will be entitled "My Life in Art".
This is a series of meetings designed to present artists and cultural figures who have paved their way in the sphere of art and are well-known to the public.
They will share with the audience the problems of their professional career and how they have overcome them.
They will talk about the ups and downs. The key issues to be discussed will be based on the chapters from K. Stanislavsky's book "My Life in Art".
Our first guest will be stage director Ruben Babayan, Artistic Director of the State Puppet Theater after H.Tumanian.
The audience will have an opportunity to address questions to him.
Admission is Free