Արցախը մենք ենք
Փետրվարի 25-ին «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Արցախը մենք ենք» բարեգործական համերգը ժողովրդական և աշուղական երգիչների և պարային խմբերի մասնակցությամբ: «Վիվարտ» ՄՀԿ-ն 2012թ-ից կազմակերպում է տարաբնույթ բարեգործական միջոցառումներ, զբաղվում է գրքերի տպագրությամբ «Խոսուն լռություն»՝ նվիրված երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանին և իրենց ջոկատին / հեղինակ՝ «Վիվարտ» ՄԿՀ նախագահ Վարդուհի Գասպարյան, «Հայրենիքի կանչով» համահեղինակային ժողովածու՝ նվիրված բոլոր ժամանակներում զոհված տղաներին, կազմակերպում է այցելություններ Արցախի հանրապետության և ՀՀ սահմանամերձ զորամասեր՝ կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ բոլոր ժամանակների հերոսների ընտանիքների հետ...
«Արցախը մենք ենք» համերգային ծրագիրը նվիրված է «Հյուսիս-արևելյան դարպասներ» ծրագրին:
Ծրագիրը՝
1. Թանգարանի բացում նվիրված բոլոր ժամանակների զոհերի հիշատակին
2. Հուշաքարի տեղադրում
3. Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցում
4. Պուրակի բացում
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ: