GO! - Ինտելեկտուալ խաղ
«Գո»-ն չինական ավանդական սեղանի խաղ է, որտեղ խաղացողի հիմնական նպատակը պայքարի դաշտում հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն ու հակառակորդին շրջափակելն է։ Չնայած պարզ կանոններին, լավ «Գո» խաղալը բավականին բարդ է (շատերն այն համարում են շախմատից բարդ խաղ): Խաղը ստեղծվել է Հին Չինաստանում և այն ավելի քան 4000 տարվա պատմություն ունի։
«Գո»-ն համարվում է հնագույն գործիք և ձևավորում է յուրահատուկ մշակութային մտածողություն։
Գործարարի համար «Գո»-ն կարող է դառնալ ստրատեգիական մտածողության զարգացման համար լավագույն օգնականներից մեկը։
‼ Այսօր կառավարիչներն ու հրամանատարներն օգտագործում են «Գո»-ն որպես իրավիճակի բոլոր հնարավոր սցենարների մշակման մոդել և դրանից ելնելով՝ ընդունում որոշումներ, քանի որ վերջինս օգնում է լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները։
Այս հնագույն խաղի ստրատեգիաները լայնորեն կիրառվում են այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ LG, Samsung, JAL, Toyota, JP Morgan և այլն։
Այժմ դուք նույնպես ունեք հնարավորություն մասնակցելու այս՝ այդքան դյուրին կանոններով, սակայն ամենաբարդ խաղերից մեկին, որը կօգնի զարգացնել ռազմավարական մտածողությունը, բարդ իրավիճակներից դուրս գալու համար գտնել արդյունավետ ուղիներ, ինչպես նաև զարգացնել տրամաբանությունը և մրցակցությանը դիմակայելու կարողությունը։
Խաղալով «Գո», յուրաքանչյուրը կարող է սերտել բիզնեսի կարևոր դասեր, վերաիմաստավորել հնարավոր սխալները և վերամշակել ամբողջական մարտվարություն՝ շուկա մուտք գործելու համար։
«Եթե շախմատը ճակատամարտ է, ապա «Գո»-ն՝ պատերազմ»։ Այստեղ կարևոր է ոչ թե ամբողջովին ջախջախել հակառակորդին, այլ գտնել պայքարին դիմակայելու և դիրքերը ամրապնդելու այլընտրանքային մոտեցումներ։
Ուստի առաջարկում ենք միասին սովորել և խաղալ «Գո» և սկսել զարգացնել ստրատեգիական մտածողություն բիզնեսում կիրառելու համար։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ