Արվեստանոց | Workshop
Հունիսի 15-ին` ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով սպասում է 6-ից 12 տարեկան երեխաներին՝ մասնակցելու «Մանկության սնդուկից» խորագիրը կրող հեքիաթային տոնին:
Արվեստանոցը կվարի երիտասարդ և հմայիչ տիկնիկագործ Ծովինար Սանթուրյանը, ով կկիսվի տիկնիկներ պատրաստելու գաղտնիքներով և նրբություններով:
Եկե՛ք միասին բացենք մանկության սնդուկն ու քայլենք հեքիաթի արահետով. այնտեղ մեզ են սպասում մեր երազների ու անուրջների տիկնիկները:
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Մուտքը՝ բարձերով: