Կավագործության դաս / Pottery workshop
Ցանկանո՞ւմ եք փորձել կավագործությամբ զբաղվել, ձեր սեփական ձեռքերով կավե իրեր պատրաստել և տուն տանել: Հունիսի 19-ին, ժամը՝ 19։30 համեցեք Էօն և մասնակցեք կավագործության դասի: Պատրաստելու ենք տարբեր գեղեցիկ և կիրառական իրեր:
Իրերը պատրաստելուց հետո կուղարկենք թրծելու։ Կավին գեղեցիկ նախշեր հաղորդելու համար օգտագործելու ենք տարբեր իրեր՝ տերևներ, կտորներ, մետաղական լարեր։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
Մասնակցությունը ՝ 2500 դրամ (ներառյալ բոլոր անհրաժեշտ պարագաները և թեյ, սուրճ, քաղցրավենիք)։